կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Մեկ օրում Արցախում արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  32323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

  • Կիսվել: