ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել

Մարտի 18-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1, մահվան մեկ դեպք է գրանցվել։

 Այս մասին  տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում` կատարվել է 39 թեստավորում։
Աղբյուրի հաղորդմամբ` ստացիոնար բուժում է ստանում 17 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

  • Կիսվել: