կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է

Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահ՝ 62-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

  • Կիսվել: