ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել

Մարտի 2-ի դրությամբ կատարվել 177 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 44 վարակակիր: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: