կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
Նախարարությունից տեղեկացնում են՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։
 
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը՝ ժամը 10:00-14:00-ը, գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետներ:

  • Կիսվել: