կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 117 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 117 նոր դեպք է գրանցվել

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 230 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 117 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 մարդ: Ստացիոնար բուժվողների թիվը 32 է:
 
Այսպիսով՝ 2022 թվականին կատարվել է 3316 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են  առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: