հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդի հետ շփվածները ախտանիշներ չունեն

Արցախում կորոնավիրուսային հիվանդի հետ շփվածները ախտանիշներ չունեն

Արցախի տեղեկտվական շտաբի փոխանցմամբ Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:

Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:

Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

  • Կիսվել: