երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշբվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
 
ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
 
՛՛Մարտակերտի, Մարտունու, Շուշայի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
 
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,5 հա տարածք։
 
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: