ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կայացել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Արցախում կայացել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայություններից։
 
ԱՀ Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը բավարարել է «Գետավան էներջի» փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացրած հայտը և ընկերությանը «ԳԵՏԱՎԱՆ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա:
 
Հանձնաժողովը հաշվի առնելով «Անարատ կաթ» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները, «Արմ-Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ չորրորդից ավելին` 51,5 տոկոսը) և «Տոհմային կայան»փակ բաժնետիրական ընկերությանը (որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ չորրորդից ավելին` 48,5 տոկոսը) «Անարատ կաթ» ապրանքային շուկայում համարել է գերիշխող դիրք ունեցող:

  • Կիսվել: