երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան

Արցախում կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Այս մասին հունվարի 19-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ, ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ կհրավիրվեն մասնագետներ, որոնք իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: 

«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,-նշել է նախագահը:

Հարությունյանի խոսքով՝ այսօր հասարակությունը մտածում է, որ բոլորը թալանում ու գողանում են: Նախագահը չի բացառել չարաշահումների դեպքերը՝ նշելով, որ պետք է հստակ վերահսկողություն ունենան բոլոր ուղղություններով:

  • Կիսվել: