ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում իրականացված շինարարության ցուցանիշն աճել է ավելի քան 10 տոկոսով

Արցախում իրականացված շինարարության ցուցանիշն աճել է ավելի քան 10 տոկոսով

Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 27 միլիարդ 743,6 միլիոն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով:

Իրականացված շինարարության 50,9 տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեից, 23,2 տոկոսը կազմակերպությունների, 22,1 տոկոսը մարդասիրական օգնության միջոցներով:

Ըստ տնտեսական գործունեության ոլորտների՝ շինարարության 45,5 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 16,7 տոկոսը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, իսկ 15,8 տոկոսը՝ փոխադրումների ու պահեստային տնտեսության ոլորտներին:

 

  • Կիսվել: