ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գների փոփոխություն

Արցախում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գների փոփոխություն

ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մայրաքաղաքում իրականացրել է լայն սպառման մի շարք ապրանքների մանրածախ գների մոնիթորինգ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի աշխատակազմի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչությունից։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ մոնիթորինգն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում։

56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ և 3 գնանկում:

«Միջին գնաճ արձանագրվել է ձու «Տեղական» 1 հատ՝ 9 դրամ (15,2%), ձու «Ներմուծվող» 1 հատ՝ 3 դրամ (6,0%) և հաց «Մատնաքաշ» 450-500 գր՝ 10 դրամ (5,0%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 5 դրամ (1,3%), շաքարավազ 1կգ՝ 3 դրամ (0,6%) և ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1 լ՝ 6 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակի գնաճ արձանագրվել է «Ձու» ապրանքային շուկայում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն։

  • Կիսվել: