ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում հետաձգել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները

Արցախում հետաձգել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները

Արցախը նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով անժամկետ հետաձգել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները:

«Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը.

✅ ս.թմարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները,

✅ ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները,

✅կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը:

➡ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից», - ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

Այս պահին Արցախում առկա չեն նոր նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր:

  • Կիսվել: