ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 21-ին կատարվել է  կորոնավիրուսի  73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

«ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»  ՊՈԱԿ-ի մասնագետները  ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում,  ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը:

  Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում   վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: