հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 62 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 17 բուժառու: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: