հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Մարտի 4-ին  կատարվել  է 48 թեստավորում, որի արդյունքում  Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  4 դեպք:

Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  3403 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395  դեպք: Կատարվել է 20 851 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: