հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 83 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 41 բուժառու:

 Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
 
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

  • Կիսվել: