ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող դրամական աջակցության համար նախարարության կողմից տեղեկանք է տրվում

Արցախում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող դրամական աջակցության համար նախարարության կողմից տեղեկանք է տրվում

Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից տեղեկանք է տրվում.

1. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում,
2. Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունը ստանալու համար շահառուի կողմից լիազորագիր տրվելու դեպքերում:

Շահառուի մահվան դեպքում, վերջինիս ամուսինը կամ 14 տարին լրացած երեխան կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեում բնակվող ընտանիքի այլ անդամը նախարարություն է ներկայացնում.
1.գրավոր դիմում,
2.անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3. շահառուի մահվան վկայականը և պատճենը,
4.շահառուի ամուսինը կամ 14 տարին չլրացած երեխան՝ նաև շահառուի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և պատճենը:

Դրամական օգնությունը լիազորագրով ստանալու նպատակով, լիազորված անձը նախարարություն է ներկայացնում.
1.գրավոր դիմում,
2. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3.շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով ստացող անձը՝ նաև լիազորագիրը,
4. միանվագ դրամական օգնությունը ստանալու համար շահառուի լիազորված անձը՝ նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ Ժողովրդագրական հարցերի բաժին:
Փաստաթղթերում առկա տվյալները համադրելուց հետո դիմող անձին տրվում է տեղեկանք՝ կանխիկ եղանակով Արցախփոստի մասնաճյուղերից միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով:

  • Կիսվել: