չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում հարսանիքներ են կազմակերպվում. ովքեր են ներկա եղել. «Հրապարակ»

Արցախում հարսանիքներ են կազմակերպվում. ովքեր են ներկա եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։

Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատեւ երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

  • Կիսվել: