չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում հարկադիր կատարողի օրվա առթիվ ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել են հատուկ կոչումներ

Արցախում հարկադիր կատարողի օրվա առթիվ ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել են հատուկ կոչումներ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արցախում նշվում է Հարկադիր կատարողի օրը:

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար և Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի հրամանով Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել են հատուկ կոչումներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական, տեսչական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ, արդարադատության մայոր Վահրամ Կամոյի Հարությունյանին շնորհվել է արդարադատության փոխգնդապետի կոչում, ծառայության 2-րդ տարածքային բաժնի Ասկերանի բաժանմունքի պետ, Արդարադատության կապիտան Դավիթ Յուրիկի Կարապետյանին շնորհվել է արդարադատության մայորի կոչում, ԱՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2-րդ տարածքային բաժնի Մարտունի-Հադրութ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Էմիլ Ռաշիդի Ավանեսյանին շնորհվել է արդարադատության կապիտանի կոչում:

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար և հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի հրամանով Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Նարեկ Ռոբերտի Գրիգորյանը պարգևատրվել է կրծքանշանով:

  • Կիսվել: