չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում հացահատիկի բերքահավաքն ընթանում է բնականոն հունով․ բերքատվության ցուցանիշները բավարար են

Արցախում հացահատիկի բերքահավաքն ընթանում է բնականոն հունով․ բերքատվության ցուցանիշները բավարար են

Հանրապետությունում շարունակվում են հացահատիկայինների բերքահավաքի եռուն աշխատանքները․ միջին բերքատվությունը տատանվում է հեկտարից 14-22 ցենտների միջակայքում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը՝ բավարար գնահատելով բերքատվության ցուցանիշները:

«Առանձին հողօգտագործողների մասով ունենք բերքատվության բավականին բարձր ցուցանիշներ՝ միջինը 60 ց/հա: Բայց այս դեպքերն, իհարկե, եզակի են և պայմանավորված են բոլոր ագրոկանոնների խիստ պահպանմամբ մշակության իրականացմամբ, նաև՝ բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Բերքահավաքի աշխատանքներին խանգարող որևէ հանգամանք, բարեբախտաբար, չկա: Ռիսկային գոտիներում բերքահավաքի աշխատանքների անվտանգությունն ապահովում է ՌԴ Խաղաղապահ զորակազմը: Անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան ևս առկա է: Այնպես, որ հացահատիկայինների բերքահավաքն իրականացվում է բնականոն հունով, առանց որևէ խոչընդոտների»,- հավաստել է ԱՀ գյուղատնտեսության նախարարը։

  • Կիսվել: