ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

Արցախում գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վերցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կազմակերպում է քննարկումներ: Ըստ այդ քննարկումների արդյունքների՝ որոշվում է ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը:

Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով՝ լիազորված մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստեղծված հանձնաժողովի նախագահից՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ 0479 7-91-05:

  • Կիսվել: