երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս  մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։

Մասնավորապես 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից։

  • Կիսվել: