շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է. շինաշխատանքներ են տարվում. Մանե Թանդիլյան

Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է. շինաշխատանքներ են տարվում. Մանե Թանդիլյան

Արցախում «ճգնաժամային» եւ «վառվող» խնդիրների լուծումը տրված է: Այս մասին այսօր, Դիլիջանում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Աշխատանքի,  սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով.

 
«Հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր,  խոսվում է մինչեւ 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին:
 
Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է, շեշտադրումը այժմ դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այնտեղ վերականգնենք լքված տները եւ բոլոր նրանք, ովքեր բնակվում էին  գյուղական համայնքներում, վերադառնան բնակվելու»:
 
Ըստ Թանդիլյանի, Արցախի կառավարությունը ՀՀ Կառավարության հետ համատեղ մի քանի ծրագրեր է իրականացրել` առավելապես արագ, հրատապ աջակցություն ցուցաբերելու համար եւ ֆինանսական ուղիղ աջակցություն է տրամադրել արցախցիներին:
 
 «Քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրն  իրականում հնարավորություն տվեց զբաղեցնել և տեղահանվածներին տրամադրել այն բնակարանները, որոնք զբաղված չէին։ Այժմ շեշտադրումը գյուղական համայնքների վրա ենք իրականացնում, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և ովքեր բնակվում էին գյուղերում, վերադառնան ու բնակվեն այնտեղ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին առկա բնակֆոնդը հնարավորին իրացնել։ Ակնհայտ է, որ այն քիչ է, բավարար չէ և այս պահին լայն թափով արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան»,-նշեց նախարար Թանդիլյանը՝ հավելելով, որ  գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքագրված դիմումները՝ իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։
«Բնականաբար պարենային աջակցություն էլ է եղել, հագուստի, տաք իրերի, տաքացուցիչների, կահույքի, բայց պետք է նշենք, որ կառավարության շեշտադրումը եղել է ուղիղ ֆինանսական աջակցությունը եւ հենց այս պահին էլ գործում է 68 հազար դրամների ծրագիրը, որով 4 ամիս շարունակ արցախցիները, բացառությամբ 18-ից 63 տարեկան աշխատունակ տղամարդլանց, ստանալու են այդ աջակցությաունը»,-ասել է նա: 

  • Կիսվել: