շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում գազանջատումներ կլինեն

Արցախում գազանջատումներ կլինեն

Հուլիսի 29-ին ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ վաղը՝ հուլիսի 29-ին, ժամը ` 14:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածը կդադարեցվի Ստեփանակերտի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ Թումանյան՝ 91, 91/1, 91/2, «Մետամսկոմբինատ» ՍՊԸ,«Շառլ Ազնավուր» կենտրոն, «Իլ բուֆետ» ԱՁ, «Արարող Կարպետ» ԱՁ:

«Արցախգազ» ՓԲ ընկերությունից ներողամտություն են հայցել պատճառված անհանգստության համար:

 

  • Կիսվել: