ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Այդ մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի Telegram-ալիքում:

«Արցախի Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,- նշված է գրառման մեջ: 

  • Կիսվել: