ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արցախում ևս 11 քաղաքացուց կորոնավիրուսի փորձանմուշ է վերցվել

Արցախում ևս 11 քաղաքացուց կորոնավիրուսի փորձանմուշ է վերցվել

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

«Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։

Դուրսգրումից առաջ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: