շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում դրամական աջակցության փոխանցումները կատարված են. Բնակարանային հարցերի կոմիտե

Արցախում դրամական աջակցության փոխանցումները կատարված են. Բնակարանային հարցերի կոմիտե

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 40հազար դրամի չափով աջակցության տրամադրումը Արցախբանկ և Արցախփոստ նշած բոլոր շահառուներին կատարվել է:

Ինչպես մանրամասնել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից՝ նրանք, ովքեր բանկային հաշվեհամարը կամ քարտային հաշվին կցված վճարային քարտի 16 նիշանոց համարը սխալ են նշել, խնդրում ենք անձնագրով այցելել Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ՝ աջակցության գումարը ստանալու նպատակով:

Արցախփոստ նշած շահառուները, ովքեր բնակության վայրը չեն նշել կամ սխալ են նշել, կարող են աջակցության գումարը ստանալ՝ անձնագրով այցելելով Արցախփոստի գլխամաս:

  • Կիսվել: