շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են

Արցախում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են

Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
 
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից զգուշացնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:

  • Կիսվել: