կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում բոլոր բանկերը մյուս բանկերի քարտերը սպասարկելու են առանց միջնորդավճար գանձելու

Արցախում բոլոր բանկերը մյուս բանկերի քարտերը սպասարկելու են առանց միջնորդավճար գանձելու

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:

  • Կիսվել: