ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում բնակարանների շուկայական միջին արժեքներն այս տարվա առաջին եռամսյակում նվազել են

Արցախում բնակարանների շուկայական միջին արժեքներն այս տարվա առաջին եռամսյակում նվազել են

Արցախում 2021 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 1125 միավոր անշարժ գույքի գործարքի պետական գրանցում, որոնց քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 63,5 տոկոսով, իսկ 2020թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` աճել 3,9 անգամ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:

 
Կառույցի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության վերլուծության համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափ արձանագրվել է Ստեփանակերտում՝ 51,8 տոկոս (2020թ.  չորրորդ եռամսյակում` 49,5 տոկոս), իսկ ցածր՝ Շահումյանի շրջանում՝ 0,1տոկոս (2020թ. չորրորդ եռամսյակում՝ 0.3 տոկոս):
 
Իրականացվել է 212 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 78 գործարք՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:
 
Ստեփանակերտ քաղաքում 2021թ. առաջին եռամսյակում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում՝ 1մետր քառակուսի  մակերեսի միջին արժեքն առաջնային շուկայում կազմել է 361,7 հազար ՀՀ դրամ, իսկ երկրորդային շուկայում՝ 245,1 հազար ՀՀ դրամ:
 
«Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ստեփանակերտ քաղաքում 2021թ. առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքները՝ 1 մետր քառակուսու մակերեսի հաշվարկով, 2020թ. առաջին և չորրորդ եռամսյակների համեմատ առաջնային շուկայում նվազել են 4,9 տոկոսով, իսկ երկրորդային շուկայում՝ համապատասխանաբար 6,7 տոկոսով և 7,7 տոկոսով»,-մանրամասնեցին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից։

  • Կիսվել: