հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում բնակարանաշինության ակտիվ տեմպը շարունակում է պահպանվել

Արցախում բնակարանաշինության ակտիվ տեմպը շարունակում է պահպանվել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին բնակարաններով ապահովելը դասվեց հանրապետության կառավարության առաջնահերթությունների շարքը:

 Ռազմական գործողությունների դադարից հետո սկսվեցին ու մի շարք շինհրապարակներում շարունակվեցին բնակելի շենքերի ու առանձնատների շինարարական աշխատանքները, իսկ արդեն 2021 թվականը նշանավորվեց բնակարանաշինական նոր ծրագրերի մեկնարկով: Մեկ տարի անց ԱՀ քաղաքաշինության նախարարությունում ներկայացնում են տպավորիչ թվեր:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանի խոսքով՝ 300 տան և բնակարանի շինարարական աշխատանքներ արդեն ավարտել են ու հանձնվել շահագործման: Ազատ բնակֆոնդից վերանորոգվել է 471 տուն, 174-ն ընթացքի մեջ է:

  • Կիսվել: