չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ըստ  բժշկական նորմաների՝ մարտի 1-ի դրությամբ, ընթացիկ գներով կազմել է 60 հազար 580,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ: 

Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 3,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով:

Արցախի Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա դեկտեմբերի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Հանրապետությունում կազմել էր 59 հազար 679,3 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

 

 

  • Կիսվել: