ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բացօթյա տարածքում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:

Нет описания.

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու նպատակն աշխատանք փնտրողներին և բոլոր գործատուներին մեկ վայրում համախմբելն է, որպեսզի հանդիպեն և քննարկեն, թե ով ինչ ունի առաջարկելու:

Нет описания.

Нет описания.

«Մենք հույս ունենք, որ այս միջոցառման արդյունքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն, ինչը սոցիալական խնդրի լուծման և տնտեսության համար որոշակի խթան կապահովի: Մենք լրացուցիչ այլ միջոցառումներ և մեխանիզմներ էլ ենք մտածում, որպեսզի աշխատանք կամ աշխատող գտնելը հեշտ լինի՝ շարունակաբար: Դրան զուգահեռ, իհարկե, շատ անելիքներ կան զբաղվածության ոլորտում, այդ թվում՝ վերապատրաստումների, որակավորման ապահովման ուղղությամբ»,-ասել է Ա. Բեգլարյանը:

Нет описания.

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ Արցախում աշխատանքի տոնավաճառն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում:

Нет описания.

 

  • Կիսվել: