շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 54 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (29.08.2022թ.) համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 7 գնանկում:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից: Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է ձեթ «Ոսկե կաթիլ» 1լ՝ 5 դրամ (0.5%) ապրանքային շուկայում:

Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: