կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում առայսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախում առայսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության աողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ 

Նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ պարագաների պաշար ստեղծելու համար:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ պաստառներ, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, հեռահար ջերմաչափեր, միանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:

  • Կիսվել: