հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել. տեղեկատվական շտաբ

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել. տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ.

«- Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:

- Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

 

Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»:

  • Կիսվել: