հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում առայսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Արցախում առայսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախը տեղեկատվական շատբը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։

 Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր մեկուսացված անձինք չկան: Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

  • Կիսվել: