ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. անդրադարձ

Արցախում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. անդրադարձ

Արցախում առաջիկա օրերին` մարտի 24-ից 27-ը, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
«Մարտ ամսին ձյան նման առատ տեղումներ մեր հանրապետությունում վերջին 40-45 տարիներին չեն գրանցվել: Արցախում ձյան ռեկորդային քանակի տեղումները պայմանավորված են Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ: Մարտի 25-ին՝ օրվա երկրորդ կեսից, մարտի 26-ին և 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ` ձյան և թաց ձյան տեսքով», - նշել է Լ. Հովսեփյանը:

  • Կիսվել: