ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում առաջիկա օրերին կմեկնարկեն նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ

Արցախում առաջիկա օրերին կմեկնարկեն նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում, շաբաթ օրը՝  փետրվարի 13-ին,  կմեկնարկեն  ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ Ասկերանի շրջանի Սղնախ,  Մոշխումհատ,  Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված  բնակիչների համար նախատեսված նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին Ազգային ժողովի նիստում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ  համայնքների բնակիչներ՝ նոր բնակավայրերում համատեղ ապրելու ցանկություն են հայտնել:  Կառուցվելիք նոր բնակավայրերի անվան  ընտրությունը նրանց նախապատվությամբ է լինելու: Այն համայնքները, որոնք ավելի կազմակերպված են համատեղ բնակեցվելու նախաձեռնություն են ցուցաբերում:    Մի շարք գյուղախմբեր՝ և Հադրութի, և  Ասկերանի շրջաններից, որոշել են՝   համատեղ  վերաբնակվել:Բնակարանաշինական ծրագրերի իրագործումը՝ նրանց համար նախատեսվում է համատեղությամբ: Այդպիսի ցանկություն են հայտնել մասնավորապես՝ Հադրութի շրջանի  Մոխրենես, Հակակու, Թաղուտ գյուղերից տեղահանված բնակիչները: Նման  համայնքները՝  որպես իրավական կազմակերպման ձև, պահպանվելու են»,-նշեց Խանումյանը: 

  • Կիսվել: