երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում ապրում են մարդիկ, ովքեր ունեն ինքնորոշման իրավունք, ինչպես մյուս ժողովուրդները. ԱԺ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար

Արցախում ապրում են մարդիկ, ովքեր ունեն ինքնորոշման իրավունք, ինչպես մյուս ժողովուրդները. ԱԺ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հայտարարությամբ և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի միջոցով փորձում ենք մեր կոչը հղել միջազգային հանրությանը, Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող բոլոր դերակատարներին, որ այստեղ ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրավունքներ, ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Մեր ուղերձն ու կոչն է, որպեսզի Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում և բանակցություններում պարտադիր հաշվի առնվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ազգային ժողովի այսօրվա նիստն ու Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքը վերահաստատում են, որ չենք շեղվելու Արցախյան շարժման գաղափարներից ու ինքնորոշվելու մեր իրավունքն իրացնելու ճանապարհից»,-նշեց Դավիթ Մելքումյանը:

 

  • Կիսվել: