երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում անվճար բժշկության թեման չի քննարկվում․ Արայիկ  Հարությունյան

Արցախում անվճար բժշկության թեման չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Համավարակից հետո տնտեսական առումով այն, ինչ սպասում է աշխարհին, մասնավորապես, Արցախին, դուք աղետ եք որակել:

Ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու առաջին քայլերը այդ աղետը հաղթահարելու համար, հեռուստազրույցում հնչած հարցին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը ոչ թե հայտարարել է, թե աղետ անպայման լինելու է, այլ ասել, որ սպասվում է աղետ, եթե համավարակը տեւի երկար:

«Ցավոք, բոլոր կանխատեսումներով այն կարճ չի տեւելու: Մենք պետք է պատրաստ լինենք: Օրվա մեջ ամենաշատը հետեւում ենք, թե ինչպիսի զարգացումներ կան՝ սկսված կանխարգելումից, մինչեւ բուժում: Մեր քայլերը պետք է հստակ լինեն»,-ասաց նա:

Որպես առաջնային քայլեր Արայիկ Հարությունյանը նշեց պարենային անվտանգությունը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար, գյուղատնտեսությունը, շինարարությունը, արտահանումը, բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները:

Անդրադառնալով համավարակի բացահայտած խոցելի կողմերին նաեւ առողջապահությունում, մշակույթում, սպորտում եւ ընտանիքներին բնակարանով ապահովելուն, Արայիկ Հարությունյանն ասաց. «Նախ, այս վարակը հուշում է, որ առողջապահությունը պետք է լինի անվճար, եւ դա քննարկման թեմա չէ: Նույնը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է ու անվճար լինելու քաղաքականությունը: Առողջապահության որակի բարձրացման խնդիրներ առկա են դրսի հետ կոմունիկացիաների առումով: Ինչ վերաբերում է մշակույթին եւ սպորտին, այստեղ շատ ավելի դժվար պայմաններ ունենք: Եթե մշակույթի, սպորտի գործիչների համար պլանավորում ենք գործուղումներ արտերկիր, խնդիրներն առկա են: Սպորտը, ֆիզկուլտուրան այսօր պետք է զարգացնենք ներսում: Ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցին արդեն անդրադարձա՝ խոսելով պարտադիր բնակարանաշինությանը»:

 

  • Կիսվել: