ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում անցնող տարում շուրջ 150 հա պտղատու այգիներ են հիմնվել. ԷԳՆ-ն ամփոփել է 2021թ. բուսաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները

Արցախում անցնող տարում շուրջ 150 հա պտղատու այգիներ են հիմնվել. ԷԳՆ-ն ամփոփել է 2021թ. բուսաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության բուսաբուծության ոլորտի ընթացիկ տարվա ծրագրերն ուղղված են եղել այգեգործության և ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, բանջարաբոստանային, բազմամյա կերային մշակաբույսերի, ծխախոտի մշակության խթանմանը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

Ըստ տեղեկատվության՝ 2021 թվականի բերքի տակ հանրապետությունում իրականացվել է 22287,4 հա աշնանացան և գարնանացան հասկավոր հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից ցորեն՝ 10928,5 հա, գարի՝ 9801,8 հա և հաճար՝ 1557.1 հա: Փաստացի հնձվել է 18759,9 հա ցանքատարածք, համախառն բերքը կազմել է 12861,4 տոննա՝ 6,9 ց/հա միջին բերքատվությամբ: Ցածր ցուցանիշները մեծապես պայմանավորված են նախ` պատերազմի պատճառով ցանքսի աշխատանքների ուշացմամբ, ապա՝ անբարենպաստ բնակլիմայական ու եղանակային երևույթներով, ինչպես նաև հողօգտագործողների` մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաներին ոչ լիարժեք տիրապետմամբ:

«Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում ընթացիկ տարում իրականացվել են հետևյալ միջոցառումները. ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շահառու են հանդիսացել հանրապետության 31 համայնքների 168 հողօգտագործողներ:Բնութագրությունը հասանալի չէ

Ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմել է 47 751 քառակուսի մետր, որից ջեռուցվող՝ 20 831 և չջեռուցվող՝ 26 920: Աջակցության չափը 1 քառ. մետրի դիմաց ջեռուցվող ջերմատան պարագայում կազմել է 600 դրամ, չջեռուցվող ջերմատան պարագայում՝ 300 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շահառու են հանդիսացել հանրապետության 52 համայնքների 198 հողօգտագործողներ: Ցանքատարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 410 հա: Աջակցության չափը 1 հա-ի դիմաց կազմել է 300 հազար դրամ:

Հատկանշական է, որ աջակցությունը տրամադրվել է նվազագույնը 0.25 հա մակերեսի մշակության պայմանով, այգեգործության զարգացման խթանման նպատակով մասնակի սուբսիդավորվել է տնկիների արժեքը՝ առավելագույնը 1000 դրամի չափով: Միջոցառման շրջանակում հանրապետության 30 համայնքներում 86 շահառուի կողմից հիմնվել են շուրջ 150 հա նոր պտղատու և հատապտղատու այգիներ, ծխախոտի բերքի իրացման դիմաց 27 շահառուներ ստացել են լրավճար՝ 1 կգ-ի դիմաց 20 դրամի չափով: Ընդամենը մթերվել 1 131 տոննա բերք՝ 158,6 հա ծխախոտի ցանքսերից, բազմամյա կերային մշակաբույսերի մշակության դիմաց ևս տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 1 հա-ի դիմաց 50 հազար դրամի չափով: Միջոցառման շահառու են դարձել 74 հողօգտագործողներ, մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 276 հա:

Բնութագրությունը հասանալի չէ

Նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման միջոցառմամբ՝ նվազագույնը 100 քառ. մետր մակերեսով (մեկ ամբողջական տարածքով) ավանդական եղանակով կառուցված ջերմատներին 1 մետրի հաշվով հատկացվել է 8000 դրամ աջակցություն, իսկ նվազագույնը 500 քառ. մետր մակերեսով (մեկ ամբողջական տարածքով) ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսության հիմնման դեպքում 1 մետրի հաշվով՝ 22 000 դրամ աջակցություն: Նշված միջոցառման շահառու են հանդիսացել 82 հայտատուներ, որոնց կողմից հիմնվել են, ընդհանուր առմամբ, 26 441 քառ. մետր նոր ջերմատնային տնտեսություններ, այդ թվում՝ 24 079 քառ. մետրը՝ ավանդական եղանակով և 2 362 քառ. մետրը՝ ժամանակակից:

  • Կիսվել: