կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները

Արցախում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները

Ամփոփվել են Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ արդյունքները համարելով բավարար:

«Օլիմպիադան անց է կացվել 13 առարկաներից: Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 366 աշակերտ: Ամենաշատ մասնակիցները եղել են «Հայոց լեզու» առարկայից, ինչը շատ լավ է, իսկ, օրինակ, «Մաթեմատիկա»-ից և, ընդհանրապես, բնագիտական առարկաներից մասնակցության ցուցանիշը ցածր է։ Հուսանք` վիճակը կտրուկ կփոխվի: Կան առանձին երեխաներ, ովքեր տարբեր առարկաներից բավականին բարձր միավորներ են ստացել: Հայտնաբերեցինք պոտենցիալ ունեցող աշակերտների՝ հինգերորդցիների, վեցերորդցիների շրջանում, որոնց հետ պետք է աշխատենք տարվի: Ընդհանուր առմամբ, միջին միավորներ են գրանցվել, արդյունքները բավարար են, բայց ոչ գոհացուցիչ: Բնագիտական ցիկլի առարկայական օլիմպիադան առցանց է կազմակերպվել և անմիջապես ստուգվել Հայաստանում, իրենք էլ սահմանել են անցումային շեմը, իսկ հումանիտար առարկաների աշխատանքները ստուգվել են այստեղ: Բնագիտական ցիկլի առարկաներից ունենք ՀՀ-ում անցկացվելիք եզրափակիչ փուլ անցած 18 երեխա, իսկ հումանիտար ցիկլի առարկաների անցումային շեմը հաղթահարել է 24 սովորող», - նշել է Մ. Համբարձումյանը:

  • Կիսվել: