երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն

Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պն կայքից։

Համաձայն հրապարակման՝ մեկ օրում մաքրվել է 38 հա տարածք, 7 կմ ճանապարհ, ստուգվել է 42 շենք։ Հայտնաբերվել է 26 ական եւ արկ։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 600 հա տարածք, շուրջ 217 կմ ճանապարհ, 844 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 25 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 785 պայթուցիկ նյութ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի 4 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով Հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

  • Կիսվել: