հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում 68 000-ական դրամների վճարումները կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում

Արցախում 68 000-ական դրամների վճարումները կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին:

Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ: Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը:

Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում, առաջիկա ամիսներին նախատեսվող 68 000-ական դրամների վճարումները, կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը:

«Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Խորհրդակցությանը մասնակցում էին աշխատանքների համակարգման համար իրավասու մարմիների պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

  • Կիսվել: