ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում 2019 թվականին ծնվել է 1994 երեխա

Արցախում 2019 թվականին ծնվել է 1994 երեխա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության   բուժհաստատություններում 2019 թվականի ընթացքում  ծնվել  է 1994  երեխա,  որոնցից 1015-ը  տղաներ են,   979-ը՝աղջիկներ:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:

Հարկ է նշել, որ  Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում  կազմել է 2073 երեխա, որոնցից  1058-ը՝տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ: Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և  սարքավորումների արդիականացման ուղղությամբ: 2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։ 2019 թվականի դեկտեմբեր ամսին  շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք:

  • Կիսվել: