հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում 17 հանցագործություններից 16֊ն արդեն բացահայտվել է. Ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Արցախում 17 հանցագործություններից 16֊ն արդեն բացահայտվել է. Ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակել են ուժեղացված ծառայությունը, դրան զուգահեռ՝ իրականացրել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից «Արցախպրես»֊ին հայտնում են, որ հանրապետության տարածքում անցած շաբաթ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։

Տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է 37 հաղորդագրություն, որից 17-ը հանցագործությունների վերաբերյալ, 16-ն արդեն բացահայտվել է։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, բոլորը նյութական վնասով։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 6 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 54 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 4, պետական ունեցվածքի գողության 3 դեպքեր։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել իրավախախտումներն ու հանցագործությունները, օգնել բնակչությանը, ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն։

  • Կիսվել: