երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում 100 տոկոսի չափով կփոխհատուցվեն  գարնանացան մշակաբույսերի սերմացուների  արժեքները

Արցախում 100 տոկոսի չափով կփոխհատուցվեն գարնանացան մշակաբույսերի սերմացուների արժեքները

Արցախում բուսաբուծության համալի զարգացման նպատակով մեկնարկած ծրագրի համաձայն՝ 100  տոկոսի  չափով փոխհատուցվելու են  գարնանացան մշակաբույսերի՝ 1 հա-ի համար  սահմանված համապատասխան  քանակությամբ  սերմերի արժեքները:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
 
  «Միաժամանակ, գարնանացան մշակաբույսերի սերմերի ցանքատարածքներից ստացված բերքի 1 կիլոգրամի  համար նախատեսված է լրավճար՝ 10-50 դրամի չափով»,-ավելացրեց Ավետիսյանը:
 
 Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսի 1հա-ի  դիմաց  կտրամադրվի 300 հազար  դրամ  միանվագ  գումար՝  նվազագույնը սկսած՝ 0,5 հա- 1 հա մակերեսով ցանքատարածքի դեպքում:
 
«Այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար տրամադրվող 300 հազար դրամ աջակցության ծրագրում ընդգրկվել են նաև ձմերուկն ու սեխը: Նախկինում, հիմնականում Ակնայում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում մշակվում էր մոտ 450 հեկտար ձմերուկ, որից ստացված բերքը հիմնականում արտահանվում էր: Այս տարի ձմերուկի մշակության նպատակով պետական աջակցությունից օգտվելու համար առայժմ մոտ 30 հեկտարի չափով է հայտ ներկայացվել,որը չի կարող բավարարել ներքին պահանջարկը»,-ընդգծեց փոխնախարարը՝հույս հայտնելով, որ մինչև վեգետացիոն ժամանակահատվածը բավարար չափով հայտեր կներկայացվեն նաև ձմերուկի մշակության համար նախատեսվող պետական աջակցությունից օգտվելու համար:
 
Բուսաբուծության համալիր ծրագրով  աջակցություն է տրամադրվելու նաև  նվազագույնը՝ սկսած 100 քմ մակերես ունեցող գործող  ջեռուցվող  ջերմատներին՝  1քմ դիմաց՝  600  դրամի չափով: Չջեռուցվող ջերմատան 1  հա-ի  դիմաց  աջակցություն կտրամադրվի   1 քմ դիմաց՝ 300  դրամի չափով:
 
« Բացի այդ, նորարական տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցների ներդրումային ծրագրով՝ պետության կողմից կսուբսիդավորվի նվազագույնը՝  2500 քմ մակերեսով ջերմոցի ծախսերի 50 տոկոսի արժեքը, սակայն ոչ ավելի, քան՝  50 մլն դրամ՝ 1ջերմոցի դեպքում»,-ասաց Ավետիսյանը:
 
Փոխնախարարի հաղորդմամբ՝ Կրկնապատկվել է  ծխախոտի մշակությունից  ստացված  բերքի իրացման (մթերման) դիմաց  տրամադրվող լրավճարը՝ 1 կգ-ի դիմաց հասնելով 20  դրամի (նախորդ տարվա  10 դրամի փոխարեն ):
 
Նորատունկ այգիների մակերեսի ընդլայնումը խթանելու նպատակով կփոխհատուցվեն տնկիների արժեքները՝ 1 տնկիի դիմաց  առավելագույնը 1000 դրամի չափով:
 
«Այս դեպքում պատրադիր պայմաններից է նվազագագույնը ՝0,5 հա ,իսկ առավելագույնը ՝ 10 համակերեսով պտղատու այգի  հիմնելը:  Ծրագրում ընդգրկված են Հանրապետությունում մշակվող գ բոլոր պտղատեսակները»,- նշեց Էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարարը: 

  • Կիսվել: