երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
 
Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:
 
Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների անում են հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
 
Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

  • Կիսվել: